01.03.2021
Քաղաքականություն, Քաղաքականություն
Այս պահի դրությամբ ԶՈՒ-ն և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, ու ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի. ՀՀ վարչապետ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր Հանրապետության հրապարակում իշխանությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շատաբի հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը:
Հանրապետության ղեկավարը նշեց, սակայն, որ այս պահի դրությամբ ԶՈՒ-ն և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել. «Ու ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի։ Բայց կրկնում եմ՝ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից»:
Փաշինյանը նշեց նաև, որ ԳՇ հայտարարության որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի դրդմամբ. «Որովհետեւ կապ չունի՝ ով է ստորագրել այդ թուղթը, ով՝ ոչ․ այդ թուղթը սեղանին դնելու և ստորագրությունների պրոցեսը սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով։ Ես ուզում եմ ուղիղ ասել, որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները․ այ դա ամենամեծ դավաճանությունն է, այ է՛դ ա դավաճանությունը»։