Պապիկյանն ու ՀՀ-ում Բելգիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մայիսի 23-ին ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: 

Շնորհավորել եմ դեսպան դե Մույնքին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում:

Հանդիպման ժամանակ քննարկել ենք երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները: 

Քննարկել ենք նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: