Պարզվել է բանկի մասնաճյուղում նռնակ պայթեցնելու սպառնալիք հնչեցրած տղամարդու ինքնությունը, նա ձերբակալվել է․ ՔԿ
Մայիսի 24-ին Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ մեկ անձի կողմից նռնակով զինված ներխուժելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերք ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Այդ գործողության արդյունքում տուժած անձինք չկան, նշված անձը, ով Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ , վնասազերծվել է և ձերբակալվել։