Բելգիա այցի շրջանակում Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ
Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ:
 
Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը:
 
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ: