Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց՝ իրավապահ համակարգի աշխատակիցները մտել են «Արմավիրի» բժշկական կենտրոն, խուզարկություն իրականացրել և բերման ենթարկել ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Պետրոսյանին ու շտապօգնության պետին:
«
Հայկական ժամանակ»-ը լուրը ճշտելու համար կապ է հաստատել ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց․ «Նախաձեռնված է վարույթ, որի շրջանակներում և ձերբակալվածներ կան»։
Այլ մանրամասներ Աբրահամյանը չհայտնեց։