Հարմարեցված առարկայի գործադրմամբ ոստիկանական ծառայողական ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ
2024 թվականի մայիսի 30-ին՝ ժամը՝ 18:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկի հատվածում, որտեղ իրականացվել են անհնազանդության բողոքի ակցիաներ, ծառայություն իրականացնելու ընթացքում անհայտ անձը նախապես պատրաստված առարկայի  գործադրմամբ, պատռել է ծառայողական ավտոմեքենայի անիվը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: