«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը՝ հայտնի հայտարարությունը տարածելիս։
Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ։
Արտահերթ ընտրությունների վերաբերյալ երեկվա առաջարկս ուժի մեջ է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: