ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Հաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ հետագա համակարգման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության», — հայտարարել են գերատեսչությունում։
Նշվում է, որ կողմերը նաև մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։
«Թուրքական կողմին են ներկայացվել մեր սկզբունքային գնահատականները իրավիճակի զարգացման և Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ՝ 2025 թվականի օգոստոսին Անկորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքներով ձեռք բերված փոխըմբռնումների համատեքստում», — ասված է հաղորդագրության մեջ։