«Ժամանակ» թերթը գրում է. «Տարբեր իրավաբաններ համաձայն չեն նախագահ Արմեն Սարգսյանի այն մոտեցմանը, որ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վարչապետի միջնորդությունը հակասահմանադրականության տարրեր է պարունակում:
Թեև Գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով, սակայն նա ցանկացած պահի կարող է ազատվել իր զբաղեցրած պաշտոնից, մանավանդ որ՝ խախտել է Սահմանադրության 14-րդ հոդվածը, ըստ որի զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն: Ըստ իրավաբանների՝ այստեղ իրավական վեճ չկա, վեճ է երկու սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունները իրականացնելու գործընթացում, որը 1-2 օրում կհարթվի»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: