ՍԴ-ն նախագահից դիմում չի ստացել ԳՇ պետի ազատման դիմումը վիճարկելու հետ կապված
Սահմանադրական դատարանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից չի ստացել վարչապետ Փաշինյանի առաջարկի սահմանադրականությունը վիճարկող դիմում՝ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ։

Այս մասին այսօր Civic.am-ին տեղեկացրեցին Սահմանադրական դատարանից։

Նշենք, որ ուրբաթ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին նախագահական է ուղարկել Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու՝ նախագահի ուղարկած առաջարկությունը, ասկայն նախագահը Սարգսյանը մինչև այս պահը որոշում չի կայացրել՝ ստորագրելո՞ւ է ազատման առաջարկը, թե՞ դիմելու է ՍԴ։ Երեկ վարչապետի առաջարկը ստորագրելու հայտարարությամբ նախագահ Սարգսյանին է դիմել ՀՀ Անվտանգության խորհուրդը։ 

Եռօրյա ժամկետում նախագահը առարկություն ունենալու դեպքում կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով վարչապետի առաջարկի սահմանադրականությունը։ ՍԴ-ն 10-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի։
Եթե նախագահը ոչ ստորագրում է, ոչ էլ դիմում ՍԴ, համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով: