ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ոստիկանության պաշտոնյաներ չեն հրավիրվել, վարչապետն իր ընթացիկ գործերով է զբաղված։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հերքելով
News.am և
Yerevan.today լրատվականների այն հրապարակումներն՝ ըստ որի Փաշինյանն իր մոտ է կանչել ոստիկանության պաշտոնյաներին։
Նշենք, որ քիչ առաջ
News.am և
Yerevan.today լրատվական կայքերն սկսել են ուղիղ միացմամբ ցուցադրել կառավարության մուտքի մոտակայքում ոստիկանության անցուդարձը։