188 բողոք՝ աղմուկի վերաբերյալ. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 01.09.2019-ից մինչև 07.09.2021 թվականն ընկած ժամանակահատվածում քաղաքացիներից ստացել է 188 բողոք՝ անհանգստացնող աղմուկի վերաբերյալ։

Դիմումների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, որոնցից 22-ն ընթացքում է. հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Ավարտված 166 վարչական վարույթի արդյունքում 50 դեպքում (30.1%) արձանագրվել է համապատասխան նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտում, որոնց վերացման նպատակով տնտեսավարող սուբյեկտներին տրվել է կարգադրագիր, ինչպես նաև՝ կիրառվել է վարչական տույժ տուգանք, 116 դեպքում (69.9%) տարբեր հիմքերով վարչական վարույթը կարճվել է։ Վարչական վարույթների կարճման հիմքերը՝

 վարչական իրավախախտման դեպքի բացակայություն՝ 46 վարույթ (39.6%),
 իրավիճակի փոփոխում՝ 14 վարույթ (12.1%),
 դիմումատուի՝ գրավոր ձևով դիմումից հրաժարում՝ 51 վարույթ (44%),
 դիմումն անթույլատրելի է՝ 3 վարույթ (2.6%),
 վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չի վերացել՝ 2 վարույթ (1.7%)։

Վարչական վարույթներից 46 դեպքում (39.6%) աղմուկի մակարդակի գործիքային արդյունքում փորձագիտական եզրակացությամբ սահմանված նորմի պահանջների խախտումներ չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում: