ԱԺ-Կառավարություն հարցուապատասխանից առաջ, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մամուլում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ ակնհայտ երևում է, որ ԱԺ-ի մոտ աննախադեպ հսկողություն է իրականացվում՝ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին զուգահեռ։
Ազգային ժողովի շենքի պատժգամբից դիպուկահարներ են աշխատում, դարպասների մոտ լուսաձայնային նռնակներ են տեղադրվել եւ ճաղավանդակների բաց մասերը զոդում են։
ԱԱԾ մամուլի կենտրոնից Civic.am-ին հայտնեցին, որ այդ աշխատանքները պայմանավորված են ստեղծված իրավիճակով։
Հիշեցնենք նաեւ, որ այսօր ոստիկանությունը այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր սադրանքների մասին։ Եվ ոստիկանությունը կոչ էր արել զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։