Դատարանը վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը․ պաշտպաններ Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել․
Ըստ այդմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին և վերացրել Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։