Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումները
Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումները, ինչը հիվանդության կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցն է. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից: Առողջապահության նախարարության աշխատակիցներն այսօր պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով: