Արցախը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել՝ անկախության միջազգային ճանաչման, առնվազն նախկին ինքնավար մարզի տարածքը վերականգնելու ուղղությամբ. ԱՀ նախագահ
Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: 

Խոսելով երկրի ապագայի մասին, նախագահը նշել է, որ Արցախի Հանրապետությունը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել՝ անկախության միջազգային ճանաչման, առնվազն նախկին ինքնավար մարզի տարածքը վերականգնելու ուղղությամբ: