Այսօր առավոտյան Արցախի Պաշտպանության բանակի դիրքերում իրավիճակը հանգիստ է: «Միջադեպը գրանցվելուց հետո մի քանի ուղղություններով կրակոցներ լինելուց հետո իրավիճակը հանդարտվել է, այդ մասին նաև Պաշտպանության բանակն է հաղորդագրություն տվել: Այսօր էլ որևէ լուր չկա սրման կամ էսկալացիայի մասին», -
«Ազատության» հետ զրույցում փոխանցեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: