Վերաքննիչ դատարանը մերժել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատախազության բողոքը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, որոշում կայացրեց մերժել դատախազության բողոքը, որով պահանջվում էր կասեցնել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները։ Մանվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ համայնքի ղեկավար։ Այդ մասին հայտարարություն են տարածել Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (Խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (Կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Մանվել Փարամազյանը գտնվում է կալանքի տակ։