«Կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Նրանք ջարդել են ամեն ինչ և տարել են առաջին Արցախյան պատերազմի շքանշանները: Տարել են ոչ միայն նրանը, այլև նրա զոհված եղբոր՝ Աղվան Մինասյանի շքանշանները»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցված քրգործով Աշոտ Մինասյանը Արթուր Վանեցյանի և ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի հետ մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ ԱԱԾ-ն անգամ գաղտնալսումներ հրապարակեց, սակայն դատարանը հրաժարվեց կալանավորել նրան։