Մարտի 4-ին ‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին մի խումբ ուռուցքաբանների և արյունաբանների կողմից։ 2018 թվականին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ 2020 թվականի սեպտեմբերի 17̵ ին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ վայր է դնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։