«Արմեն Սարգսյանն ինձ ասել է, որ ԳՇ պետի ազատման՝ վարչապետի առաջարկը հակասահմանադրական է»․ Վահրամ Բաղդասարյան
«Հանրապետական» կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ 

«Նախագահի հետ հանդիպումն առաջին ագնամ չէր։ Առաջին անգամ մենք բովանդակալից զրուցել ենք, սա լրացուցիչ՝ երրորդ հանդիպումն էր և նախագահը խոստացավ, որ օրենքով սահմանաված օրվա մինչև ավարտը ինքը կմտածի Զու ԳՇ պետ Օնիկ Սարգսյանի ազատման առաջարկը ՍԴ ուղարկելու հարցում և  իր որոշման մասին տեղյակ կպահի»,-այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ։

Նրա դիտարկմամբ՝ հակասահմանադրական փաստաթուղթը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան․ «Արմեն Սարգսյանը ևս պնդում է, որ ԳՇ պետի ազատման վարչապետի առաջարկը հակասահմանադրական է  և ասել է, որ իր իրավունքն է ավելի մանրամասն մտածելու և իր քայլը կատարելու։ Նախագահն ինձ ասել է, որ պատճառը փաստաթղթի հակասահմանադրական լինելն է, որ ինքը չի ստորագրել»,-հավելեց ՀՀԿ անդամը և ընդգծեց, որ ինքը չի ուզում իր երկրի նախագահական ինստիտուտն անգործունակ ճանաչվի․

«Նախագահը պետք է հարգի Սահմանադրությունը և շարժվի Սահմանադրությամբ»։