Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ, ոստիկանության նախկին պաշտոնյա Արշակ Հակոբյանը կալանավորվել է. տեղեկացնում է Հանրային ՀԸ-ն:
Նրան
մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման համար։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արշակ Հակոբյանը ձերբակալվել է. նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: