ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շեյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, քննարկել է ԼՂ-ում առկա իրավիճակը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը. հաղորդում է
ՏԱՍՍ-ը։
«Զրույցի ընթացքում շոշափվել են երկկողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող բազմաթիվ ասպեկտներ, ԼՂ-ում ռուս խաղաղապահների վերահոսկողության շրջաններում ներկա իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։