ՀՀ Արագածոտնի մարզպետարանը պետության կողմից կենտրոնացված կարգով գնվող ու անվճար հատկացվող դեղերը չպատվաստված քաղաքացիներին չհատկացնելու հանձնարարական չի տվել մարզի բուժհաստատություններին։
Մամուլում շրջանառվող հակառակը պնդող լուրերը կեղծ են, և հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից։
Միաժամանակ հայտնում ենք, որ մարզպետարանը կարևորում և վերահսկում է COVID19 –ի դեմ պատվաստումների գործընթացի պատշաճ և հետևողական իրականացումը, սակայն քաղաքացիներին պատվաստման ուղղորդումը կատարվում է բացառապես բացատրական աշխատանքների միջոցով։
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին