Պապիկյանի հրամանով՝ ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել. տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 

Նշենք, որ մանրամասներին տեղեկանալու համար «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ է դիմել նախարարություն՝ մասնավորապես պարզելու, թե որքա՞ն գումար է կազմել պարգևավճարները, արդյոք պաշտպանության նախարարը, փոխնախարարները, ԶՈՒ ԳՇ պետը եւս ստացել են պարգևավճար և որքա՞ն։ Գրավոր հարցմանը նախարարությունը կպատասխանի ավելի ուշ։

«Փաստինֆո»-ին հաջողվել է նախարարությունից տեղեկանալ ծառայության համար սահմանված հավելավճարների մասին։
«Ինչ վերաբերում է ծառայության համար սահմանված հավելավճարներին, ապա դրանք, ըստ գործող կարգի, կվճարվեն մինչև հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը»,- հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։