Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ ուժ ու ընդհատված երազանքների իրականացման կամք. ՀՀ ոստիկանապետ
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ի սրտե շնորհավորում և լավագույնն եմ մաղթում մեր քաղաքացիներին, գործընկերներին, ծառայակիցներին, մեր սիրելի վետերաններին, բոլորիս ընտանիքներին: 

Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ ուժ ու ընդհատված երազանքների իրականացման կամք:

Անցած տարում ոստիկանությունը լիարժեք կատարեց իր գործառույթները: Միաժամանակ՝ սկսեց գործել պարեկային ծառայությունը, կատարվեցին համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջադրված խնդիրները և այլն: 

Համոզված եմ, որ 2022 թվականին էլ կարդարացնենք հանրային վստահությունն ու լիարժեք կիրականացնենք մեր հանձնառությունները: Բոլորին ցանկանում եմ խաղաղության, շենացման, աշխատանքային և անձնական հաջողությունների տարի: 

Թող լույս, լիություն ու երջանկություն լինի մեր տներում:

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-մայոր