Առողջապահության նախարարի տեղակալներն այցելել են Արագածոտնի մարզի բուժհաստատություններ
Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել են Արագածոտնի մարզում` ծանոթանալու մարզային բժշկական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին:

Փոխնախարարները նախ այցելել են Ապարանի բժշկական կենտրոն, շրջել հիվանդանոցի տարածքում, ապա Ապարանի ԲԿ-ի ծննդատուն, այնուհետև պոլիկլինիկա և շտապօգնության ծառայություն: Ոլորտի պատասխանատուները քննարկել  են բժշկական կենտրոնների բարեփոխումներին առնչվող հարցեր: 

Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն եղել են նաև Արագածոտնի մարզի Քուչակ, Շենավան և Արագած բնակավայրերում տեղակայված ամբուլատոր կազմակերպություններում, ծանոթացել առկա պայմաններին, կազմակերպչական և այլ հարցերին:
Բժշկական անձնակազմների հետ հանդիպումների ընթացքում  ընդգծվել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների առաջնահերթությունը, նախանշվել անելիքները: