N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ հունվարի 7-ին անցկացվել են մասնագիտական վարժանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։