Փարաքարում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է
Հունվարի 7-ին՝ ժամը 09.38-ին, ՀՀ ԱԻՆ 911 փրկարար ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծառայություն զանգած անձը հայտնել էր, թե Փարաքարի ակումբի մոտ ռումբ է դրված:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբեր։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չեն հայտնաբերվել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։

Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն: