Բաքվում երեկ տեղի է ունեցել ՀՀ եւս երկու քաղաքացիների շինծու մեղադրանքով դատավարությունը
Բաքվում տեղի է ունեցել Հայաստանի երկու քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի գործով դատական նիստը: Այս մասին հայտնում է Sputnik Azerbaijan-ը:

Ադրբեջանը Սարգսյանին և Ռաֆայելյանին շինծու մեղադրանք է առաջադրել , իբրև «ահաբեկչություն» կատարելու և «պետական սահմանը ապօրինի հատելու» համար:

Դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին։

Հայ զինվորականները գերեվարվել են 2021 թվականի մայիսին՝ Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս: