Շիրակցի գերիների հարազատները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց որդիներին։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին և գերեվարել 62 հայ զինծառայողի։ Մինչ այժմ Հայաստան են վերադարձել շիրակցի գերիներից 29-ը։
«Ասում են, որ բանակցություններ են ընթանում, բայց այստեղ կանգնած ծնողները ոչ մի արդյունք չեն տեսել։ Ճիշտ է արդյունք կա, տղաները գալիս են, բայց ինձ համար արդյունք չկա, քանի որ եղբայրս դեռ տուն չի եկել։ Արդեն 1 տարի երկու ամիս է, ինչ ոչ մի կոնկրետ բան չգիտենք»,-ասաց շիրակցի գերու եղբայրը։
Գերիների հարազատներն ակնկալում են, որ ցանկանում են հանդիպել բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք կարող են օգնել իրենց։