Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Ռուսաստան
Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ, հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։