ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանն, ընգրկված չէ ԱՄՆ մեկնած խորհրդարանական պատվիրակության կազմում։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով, որ ԱԺ կայքում հրապարակված է ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմը։
Ըստ այդմ՝ պատվիրակության կազմում ընդգրկվել են ՀՀ ԱԺ նախագահը, ԱԺ 3 պատգամավոր և ԱԺ 7 աշխատակից։ Ինչպես հայտնի է՝ պատվիրակության կազմում ընդգրկված «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Արթուր Վանեցյանը վերջին օրը հրաժարվել է մեկնել ԱՄՆ։
ԱԺ նախագահի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել՝ պատվիրակության կազմից դուրս ԱԺ նախագահի կինը ամուսնու հետ ԱՄՆ մեկնե՞լ է, թե՞ ոչ։