Արցախի ուժային մարմիններում՝ այդ թվում առաջնագիծը պաշտպանելու համար տղամարդկանց մեծ պահանջարկ կա ․Արտակ Բեգլարյան
«Այս պահին կառուցման փուլում են 2862 բնակարաններ, չհաշված անցած տարի բավական թվով բնակարաններ կամ ժամանակավոր կամ վերջնական պատրաստվել և տրվել են պատերազմի հետևանքով տեղահանվածներին։ Օրինակ ազատբնակֆոնդից 4067 բնակարան արդեն կառուցվել էր, չհաշված նորակառույց շենքերի բնակարանները, որոնց մի մասը արդեն իսկ տրամարդվել են, իսկ մյուս մասն էլ առաջիկա շաբաթներին կտրամադրվեն»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ 

Նա նշեց, որ բնակչության զբաղվածության հարցը լուծելու համար նաև ջերմոցների ծրագիր են ուզում մեկնարկել, հաշվառում են նաև տեղահանված անձնաց, նրանց հետաքրքրություններն ու կարքիները, որ տունը տրամադրելուց կամ ջերմոց, կամ անասուն տրամադրեն։ 
«Տղամարդկանց համար այս պահին մեծ պահանջարկ կա շինարարության ոլորտում, ուժային մարմիններում՝ այդ թվում առաջնագիծը պաշտպանելու հանար և ոչ ցածր աշխատավարձով։ Կանանց զբաղվածության հարցը լուծելու խնդիր կա, քննարկում ենք ավելի բարձր աշխատավարձերով աշխատանք ապահովելու հարցը»,- ասաց Արցախի պետական նախարարը։