Հավատացած եմ, որ համատեղ աշխատանքով մեզ կհաջողվի վերականգնել Վեդու տարածաշրջանի երբեմնի ունեցած ֆուտբոլային լավագույն ավանդույթները․ Գարիկ Սարգսյան
Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր ընդունեցի աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ 

Միասին այցելեցինք քաղաքային մարզադաշտ, ծանոթացանք առկա պայմաններին և պայմանավորվեցինք առաջիկայում ընդլայնված օրակարգային հարցերով քննարկում ունենալ` Վեդի համայնքում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ։

Հավատացած եմ, որ համատեղ աշխատանքով մեզ կհաջողվի վերականգնել Վեդու տարածաշրջանի երբեմնի ունեցած ֆուտբոլային լավագույն ավանդույթները։