Հակասություն չկա՞ ձեր խոսքում. Մի դեպքում դեմ եք եղել դեպի Անթալիա թռիչքներին, իսկ հիմա ասում եք՝ դեմ չեք դեպի Ստամբուլ թռիչքներին. լրագրողը՝ Հռիփսիմե Ստամբուլյանին
Այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» դաշինքի անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը կարծում է, որ Հայաստանը Երևան-Ստամբուլ թռիչքներով հող է նախապատրաստում Թուրքիան ներգրավելու այն երկրների շարքում, որոնց ընկերությունները կարող են Հայաստանում աշխատել առանց լիցենզիայի:

Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք հակասություն չկա՞  պատգամավորի խոսքում, երբ նա, ինչպես նշեց իր խոսքում, պայքարել է դեպի Անթալիա զբոսաշրջության դեմ, իսկ հիմա ասում է, որ դեմ չէ թռիչքներին դեպի Ստամբուլ, Հռիփսիմե Ստամբուլյանը պատասխանեց. «Ոչ, չկա, Անթալիան համարվում է զբոսաշրջային գոտի, հայ զբոսաշրջիկը գնում է Անթալիա հանգստանալու, իսկ Երևան-Ստամբուլ թռիչքները կարող են ուղղակի կապ ունենալ տրանզիտ երկրների համար, որը մենք այսօր կարիք ունենք, նաև բեռների փոխադրման հետ կապված. դրանք շատ տարբեր բաներ են»:

Պատգամավորի խոսքով՝ ինքը համոզված է, որ հաջորդ օրենսդրական նախաձեռնությամբ Թուրքիան ևս ներգրավվելու է այդ երկրների շարքում. «Հայ գործարարը պաշտպանված չէ, և Թուրքիան գալու է իր կապիտալով, իսկ հայ տնտեսվարողները չունեն այնքան բյուջե, և մենք կանգնելու են փաստի առաջ»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե իրենք պատրաստվո՞ւմ են նախագծեր ներկայացնել, որպեսզի հայ տնտեսվարողը պաշտպանված լինի, պատգամավորը դրական պատասխան տվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: