ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը:
Հարցին՝ ո՞րն է նրա աշխատանքից ազատման պատճառը, խոսնակը նշեց. «Դավիթ Գասպարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Այլ մեկնաբանություն չունենք»:
Նշենք, որ Դավիթ Գասպարյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2020-ի մայիսին՝ Ռուստամ Բադասյանի որոշմամբ: