Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: 

Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել:Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում: