ՄԻԵԴ-ը բավարարել է Վահան Շիրխանյանի բողոքն ընդդեմ Հայաստանի՝ պարտավորեցնելով նրան վճարել 12 հազար եվրո փոխհատուցում
Փետրվարի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բողոքն ընդդեմ Հայաստանի՝ պարտավորեցնելով նրան վճարել 12 հազար եվրո փոխհատուցում:

Շիրխանյանը ձերբակալվել էր 2015թ. դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված հանցավոր խմբավորման գործի շրջանակում:

Շիրխանյանը ՄԻԵԴ էր դիմել բողոքով, որ իշխանությունները կալանքի ժամանակ իրեն չեն տրամադրել պատշաճ բուժօգնություն և խնամք, որ իր կալանքը բավարար հիմքեր չի ունեցել, որ նախքան Եվրոպական դատարան դիմելն իրեն թույլ չեն տվել հանդիպել իր ներկայացուցիչների հետ, և որ կառավարությունը չի կատարել Դատարանի միջանկյալ միջոցները:

Աղբյուր՝ aravot.am