Վահան Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բարև հայ մարդ ,ես Վահան Բադասյանն եմ.
Սա քաղաքական կոչ չէ՛ ,այլ ...զրույց ։
Խոսքս ուղղում եմ ցանկացած ՀԱՅԻ,առանց տարանջատման թե որտեղացի է,ուղղում եմ ցանկացածին`
ընկեր,չընկեր,համախոհ, ոչ համախոհ,սատարող, չսատարող,մեղադրող կամ գովաբանողին։
Այս դժնի օրերին, ազգս ու երկիրս նորից հուսահատ կանգնած է կործանման եզրին։Ես վերադարձել եմ Արցախ և պիտի լծվեմ Արցախը հայ պահելու ,Արցախը շենացնելու,Արցախը ոտքի հանելու և առողջացնելու անհրաժեշտ և անհետաձգելի գործին։Մի կողմ դնելով իմ բոլոր քաղաքական տարաձայնություններն Արցախի ղեկավարության հետ,ես անձամբ դիմել եմ Արցախի նախագահին , առաջարկել իմ աջակցության ծրագիրն ու պատրաստակամություն հայտնել ծառայելու իմ ազգին ու երկրին։
Իմ առաջարկություններն ընդունվել են և ես պատրաստ եմ մինչև վերջին շունչս ծառայել այդ սուրբ գործին` ոչ միայն ռազմի դաշտում, այլև Արցախ աշխարհս կորստից փրկելու և շենացնելու գործին ։ Այս ծանր աշխատանքին լծվելը շատերդ ընդունեցիք որպես դավաճանություն սկզբունքներիս։Հենց սկզբունքներս են ինձ առաջնորդել մի կողմ դնել տարակարծություններս Արցախի ղեկավար կազմի հետ և սկսել փրկել ու կենդանացնել Հայրենիքս` կյանքիս գերագույն արժեքը, հանուն որի, պատրաստ եմ զոհել ամեն ինչ... Բոլո՛րդ իմացած եղեք, ինձ համար այսօր ամենակենսականն ու կարևորը , Հայրենիքիս փրկությունն է ։ Համառ ու տքնաջան աշխատանքով պիտի ապացուցենք մեր անմնացորդ սերն առ Հայրենիք։ Ես ուսերիս եմ վերցնում երկիրս փրկելու պարտքի ,պարտականության և պարտաստակամության իմ բաժինը։Ամենքս սկսենք մեզնից,ամենքս բարեխիղճ կատարենք Հայրենիքի վերանորոգման մեր
պարտք`պահանջը։
Թեկուզ փոքր քայլերով ,
սկսենք լուծում տալ ստեղծված իրավիճակին ,
ՍԿՍԵՆՔ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՑ,,,
Համաձայն չե՞ք ինձ հետ,շարունակե՛ք ձեր գզվրտոցը,զազրախոսությունն ոՒ պաթոսախեղդ աթոռակռիվը։
Ես գնում եմ ԳՈՐԾՈՎ պաշտպանելու և պահպանելու մեր երկիրը։
Բոլորիդ մտքերին պարզություն և ավելի օգտակար լինելու կամք ու քաջություն»։