Այսօր Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը կհանդիպեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է մարտի 18-ին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«ՀՀ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է այսօր»,-ասաց Գևորգյանը: