Վազգեն Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ սույն թվականի հունիսի 20-ին կլինեն արտահերթ ընտրություններ, ասաց․ «Այս պահին դրությամբ ուժի մեջ է այն դիրքորոշումը, որը հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժումը», իսկ այդ դիրքորոշումը հետեւյալն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ձեւավորվի ժամանակավոր Կառավարություն եւ մեկ տարի անց լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շարժման դիրքորոշումը ուժի մեջ է»։ Մեր հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն փաստը, որ շարժման անդամ ԲՀԿ-ն համաձայնության է եկել իշխանության հետ եւ կմասնակցի արտահերթին, Մանուկյանի խոսնակը չմեկնաբանեց, ասելով, որ չի կարող գնահատական տալ։