«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի՝ մանդատը վայր դնելուց հետո մանդատից հրաժարվեց
նաև Արմեն Մկտչյանը
, ով ըստ ցուցակի պիտի փոխարիներ Թևոսյանին։ Էմմա Պալյանը հաստատեց՝ կվերցնի պատգամավորական մանդատն ու կփորձի մինչև արտահերթ ընտրություններ ուժերի ներածին չափով օգնել իր թիմին,գրում է freenews.am-ը։
Էմմա Պալյանն ավարտել է Շիրակի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Աշխատում է որպես ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնական: Պատգամավորի թեկնածու է եղել Գյումրու թիվ 11 ընտրատածքում: Ամուսնացած է, ունի երկու աղջիկ: