«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին
«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին տեղեկացրել են կուսակցության վարչությունից։

«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առանց որևէ դաշինքի սեփական ցուցակով, վարչապետի սեփական թեկնածուով և կառավարության կազմի այլընտրանքային սեփական թեկնածուներով»,- ասված է կուսակցության վարչության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտնեց հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

Այս հայտարարությունից առաջ վարչապետը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ ավելի վաղ՝ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: