Փաստաբան Լուսինե ՀԱկոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ "Հուսով եմ` երեկվա պայմանավորվածությունից հետո Բաղրամյանն արդեն կբացվի: Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին վարչապետի հայտարարությունից հետո լրիվ անհասկանալի էր դարձել այպես կոչված ընդդիմության կողմից Բաղրամյանը փակ պահելու նպատակը: Իսկ արտահերթ ընտրությունների մասին երեկվա պայմանավորվածություններից հետո փողոցի արգելափակումը շարունակելը արդեն լրիվ անիմաստ է դառնում, եթե չասեմ վրեժ սեփական ժողովրդից:
Ամայացած փողոցում այսօր արդեն որևէ կենդանի շունչ չկա, և միայն վրաններն են տեղադրված մնացել:
Բացեք փողոցը, շնչենք":