ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընդդմիության որոշ ներկայացուցիչների կողմից խնդրահարույց համարվող «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նշենք, որ երկրորդ ընթերցումը նախատեսվում է կրկին այս արտահերթ նիստի ժամանակ։
Նշենք, որ օրենսդրական
փաթեթով նախատեսված են մի շարք դրույթներ՝ ըստ որոնց ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակն ընդլայնվելու է։ Մասնավորապես ԲԴԽ-ին տրվում է իրավունք առանձակի բարդություն ներկայացնող քրական գործը վերցնել դատավորից և կազմակերպել այդ գործը՝ տվյալ դատարանի կազմից մեկ այլ դատավորի տալու գործընթացը։ Եվ հենց այս դրույթն էլ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ համարում են խնդրահարույց։