Տելեգրամյան ալիքները տեղեկություն են տարածում, որ այս պահին Ստեփանակերտում գազ կա։ Civic.am-ի հետ զրույցում տեղի բնակիչները հաստատեցին լուրը։
Հիշեցնենք, որ մարտի 8-ի երեկոյան Արցախի ՄԻՊ-ը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից․ «․․․գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր․․․»,-գրել էր Արցախի ՄԻՊ-ը։