Ապրիլի 7-ին Ռուսաստանը որոշել է վաղաժամ դադարեցնել իր լիազորությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը. հայտնում է
ՌԻԱ Նովոստին:Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան
կասեցրել էր Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդում:
«Ռուսական կողմը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը համարում է անօրինական և քաղաքական դրդապատճառներով քայլ՝ ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետությանը ցուցադրաբար պատժելու նպատակով, որը վարում է ներքին և արտաքին անկախ քաղաքականություն», - ասել է Կուզմինը:
«Ես իրավասու եմ անել հետևյալ հայտարարությունը. Ռուսաստանի Դաշնությունը որոշել է 2022 թվականի ապրիլի 7-ին վաղաժամ դադարեցնել իր լիազորությունները՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի գլխավորած վերոնշյալ նախաձեռնությունը հավաքել էր 93 կողմ ձայն, 24 երկիր դեմ էր քվեարկել, իսկ 58 երկիր՝ ձեռնպահ:
Հայաստանը քվեարկությանը չի մասնակցել:
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի