ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում խորհրդարանը քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Ընտրության երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արսեն Մկրտչյանը եւ Արմեն Հայկյանցը:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Արմեն Հայկյանց՝ կողմ 11, Արսեն Մկրտչյան՝ կողմ 87․ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Արսեն Մկրտչյանը։