Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին. ՀՀ առողջապահության փոխնախարար
ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: ՀՀ առողջապահության նախարարություն-ը անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ: Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»: